BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ամփոփվեց Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը

Ամփոփվեց Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը
25.03.2015 | 15:33

Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքներն ու հայտարարված երեք մրցույթի հաղթողներին:
Փառատոնի շրջանակում Beeline–ի հետ համատեղ հայտարարվել էր փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների, «Սիրո լավագույն հաղորդագրություն» և «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթները:
Փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների մրցույթին ներկայացվել էր 23 աշխատանք: Երեք հաղթող աշխատանքներն ընտրել էր բրիտանական կինոյի փորձագետ Քրիստին Բարդսլին (ՄԹ): Հաղթող ճանաչվեցին Հրաչյա Հակոբյանի («Նմանակման խաղ»), Սրբուհի Աչոյանի («Անտեսանելի կինը») և Զինա Գրիգորյանի («Վիրունգա») աշխատանքները:
«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթը հայտարարվել էր Beeline–ի կողմից: Ներկայացվել էր 126 հաղորդագրություն: Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին առավելագույն քվե հավաքած մասնակիցներ՝ Հայկ Մարգարյանը, Սամվել Վարդանյանը, Աննա Անդրեասյանը և Լուսինե Մեհրաբյանը, ովքեր Beeline–ի կողմից պարգևատրվեցին Beeline Smart հեռախոսներով, իսկ Բրիտանական խոհուրդը Սուսաննա Հարությունյանին, Անի Ամիրխանյանին և Լևոն Եսայանին տրամադրեց խրախուսական մրցանակներ:
«Սիրո ուժը» լուսանկարների մրցույթին ներկայացվել էր 106 հեղինակային լուսանկար: Հաշվի առնելով գաղափարի յուրահատկությունը և լուսանկարի մասնագիտական կատարումը` մրցույթում հաղթող ճանաչվեց երեք մասնակից`Մերի Բայաթյանը, Քրիստինա Դանիելյանը և Ռաֆայել Մելիք-Իսրայելյանը: Հաղթողներին ընտրեց լուսանկարիչ Կարեն Միրզոյանը: Իսկ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրենի մրցանակին արժանացավ Տաթևիկ Զադոյանը, ով պարգևատրվեց Beeline Smart հեռախոսով։

Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 14-ին, իսկ մարզերում՝ մարտի 5-ին, որի ընթացքում ներկայացվել են 7 գեղարվեստական և մեկ վավերագրական ֆիլմ: Ավելի քան 8000 հանդիսատես հնարավորություն ունեցավ մասնակցելու ցուցադրություններին:
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ